|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կանադայի կողմից գնված NASAMS հակաօդային պաշտպանության նորագույն համակարգը շուտով կտեղափոխվի Ուկրաինա։ Այս մասին Օտտավայում հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը, փոխանցում է Укринформ․
«Մենք սերտորեն աշխատել ենք ամերիկացիների և արտադրող Raytheon-ի հետ՝ այս համակարգը հավաքելու և այն մատակարարելու համար: Այն այժմ Լեհաստանում է և շուտով պետք է տեղափոխվի սահմանով»,- ասել է Բլերը։
Նա նշել է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ՝ տեղեկացնելով նրան NASAMS-ի մոտալուտ ժամանման մասին։
«Մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ՝ Կանադայի կողմից գնված այս համակարգը Ուկրաինային հնարավորինս արագ առաքելու համար: Ակնկալում եմ, որ շուտով շատ ավելին կկարողանանք ասել», - նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Կանադան անցյալ տարի միացել էր ԱՄՆ-ի կողմից 10 NASAMS համակարգերի արտադրության պատվերին։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր NASAMS-ի մեկ նոր համակարգի մուտքի մասին Ուկրաինա մինչև այս տարվա վերջ։