|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են արվում փոփոխությունները: Որևէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա»,- կառավարության նիստից հետո ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե թե ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։
Արձագանքելով այն հարցին, թե ինչքանով է վնասակար դրա կիրառումը՝ նախարարն ասաց, «Ես չեմ դրա գնահատողը. կա մասնագիտական կառույց, որը, ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից, կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե՝ չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»:
Մանրամասն՝ տեսանյութում։