|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինից քարոզարշավի համատեղ միջոցառումներին մասնակցության մերժում է ստացել։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարել է ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատալյա Բուդարինան, գրում է kommersant.ru-ն։
«Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է փաստաթուղթ, որը հաստատում է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հրաժարումը՝ համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունների ալիքներով համատեղ քարոզչական միջոցառումներին մասնակցությունից»,- ասել է Բուդարինան:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 15-ից 17-ը։ Հունվարի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է ընտրություններում որպես թեկնածու, նա կմասնակցի դրանց որպես ինքնաառաջադրված թեկնածու։