|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, քաղաքական գործիչը մտադիր է մնալ իր պաշտոնում, գրում է Financial Times-ը։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավարը, որի մանդատը ավարտվում է 2024 թվականի նոյեմբերի 30-ին, ասել էր, որ կմասնակցի 2024 թվականի հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կթողնի իր ներկայիս պաշտոնը՝ որպեսզի զբաղեցնի եվրոպացի պատգամավորի նստատեղը։
«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, առաջադրվելու մտադրության մասին հայտարարելուց երեք շաբաթ անց, հրաժարվել է այս ամառ Եվրախորհրդարանում առաջադրվելու իր ծրագրից և կմնա իր պաշտոնում»,-ասվում է հրատարակության մեջ։
Ինչպես նշում է պարբերականը, Միշելը հրաժարական չի տա մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։