|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Յունուար 18-ը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան անդամ, Ռոստոմի (Ստեփան Զօրեան) ծննդեան օրն է։ Ան ծնած է 1867 թուականի յունւար 18-ին, Նախիջեւան գաւառի Ցղնա գիւղին մէջ:
Ռոստոմը Դաշնակցութեան կամքի մարմնաւորումն էր, անոր երկաթէ բռունցքը։
Յեղափոխական գործի մարգարէն, որ յեղափոխութիւնը խօսքից գործի վերածեց։
«Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ գաղափար, ա՛յս է ճշմարտութիւնը: Աւելի ճիշդ՝ յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»,- ժամանակին ըսած է նա:
Գործի մարդ, որուն համար չկային մեծ կամ փոքր, կարեւոր կամ անկարեւոր, առաջնահերթ կամ երկրորդական գործեր։ Կային միայն գործեր, որոնք պէտք է կատարուէին՝ յանուն հայ յեղափոխութեան եւ հայ ժողովուրդի ազատագրման պայքարի յաղթանակին։
Ճակատագրի տնօրինմամբ, Ռոստոմն իր մահկանացուն կնքեց 1919 թուականի յունուար 19-ին, երբ ընդամէնը նախորդ օրը բոլորած էր իր 52-ամեակը:
խմբ.
«Ալիք»