|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պարզվում է գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Տաթևիկ Վիրաբյանի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը: Այս մասին տեղեկացնում է Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Արցախի համար երաշխավորություններ են տվել: Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից»: