|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ «ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա ասել է, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության զինված կազմավորումների պաշտպանական գիծը։
«Ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան։ Մեր զորքերը գտնվում են Գազայի հատվածի հյուսիսային հատվածում։ Հետախուզության և օդային, ծովային և ցամաքային համակարգված հարվածների շնորհիվ մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը»,- ասել է նա ճեպազրույցում։