|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան շարունակում է իր ագրեսիան Սիրիայի ժողովրդի դեմ: Մի քանի օր առաջ Թուրքիայի զինված ուժերը գրոհ են սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Իսա շրջանի Միշարֆա և Ջահբալ գյուղերի ուղղությամբ. հայտնում է Fırat գործակալությունը։
Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) հաջողվել է հետ մղել գրոհները: Նրանք մտադիր չեն զավթիչներին թույլ տալ տիրել իրենց հողերին:
Ռաքքայի ռազմական խորհրդի բրիգադներից մեկի հրամանատար Ամար Աքքաշը հայտարարել է, որ թուրքական բանակը և նրա պրոքսիները փորձում են գրավել նշված տարածքը, սակայն տեղի բնակիչներն ու աշխարհազորայինները պաշտպանել են իրենց հայրենիքը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են պայքարել ցանկացած գործողության դեմ, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը հարված հասցնելուն։