|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու: Տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Հարկ եղած դեպքում բանակցելով, հարկ եղած դեպքում փափուկ ուժի կիրառմամբ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը»,- ընդգծել է Էրդողանը:
Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով Թուրքիան 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որի շրջանակում հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերին: 2018-ին թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջաններում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: