Միասին կարող ենք
կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 11:48
Քաղաքական

Մայիսյան հերոսամարտերը կրկնություն են ունենալու, հայ ժողովուրդը պատմության նոր՝ հաղթաքքկան փուլ է թևակոխելու․ Ռուբինա Պետրոսյան

Մայիսյան հերոսամարտերը կրկնություն են ունենալու, հայ ժողովուրդը պատմության նոր՝ հաղթաքքկան փուլ է թևակոխելու․ Ռուբինա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․

«Տոնացույցում առանձնահատուկ օր է:

1917 թ. վերջին հայ ժողովրդի գլխին կախվել էր 1915 թ. կրկնության վտանգը։ Հայաստանը գտնվում էր գրեթե ամբողջական շրջափակման մեջ:

Երբ 1918 թ. մայիսի 19-ին Ազգային խորհրդում հարց բարձրացվեց Երևանից հեռանալու մասին, Արամ Մանուկյանը վճռականորեն մերժեց` նշելով. «….ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա…»։

Այս սկզբունքը իրական առաջնորդի, անվտանգության երաշխավորի գլխավորութամբ կրկին կգործի նաև հիմա՝ Ո՛Չ ՄԻ ՆԱՀԱՆՋ Ո՛Չ ՄԻ ԳԾԻ ՎՐԱ:

1918 թ. Մայիսյան հերոսամարտերում հայոց զենքը պսակվեց փառքով, թուրքական զորքերին հասցվեց ջախջախիչ, հարգանք պարտադրող հակահարված:

Մայիսյան հերոսամարտերը կրկնություն են ունենալու, հայ ժողովուրդը պատմության նոր՝ ՀԱՂԹԱԿԱՆ փուլ է թևակոխելու՝ իբրև հաղթանակած ժողովուրդ:

Եվ այդ ՀԱՂԹԱԿԱՆ կրկնության կերտողը, երաշխավորն ու հաղթողը հունիսի 7-ին ԴՈՒ՛ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ: Դու քո ընտրությամբ կտրելու ես այս ուրացման, հանձնման շղթան, դառնալու ես անկախ պետականության երաշխավորը»: