|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Շանլըուրֆայի (պատմ. Եդեսիա) Ջեյլանփնար շրջանի բնակիչների հետ: Նա հայտարարել է, որ հայրենիքի պառակտմանը, մասնատմանը ձգտող ուժերի դեմ պայքարը շարունակելու են:
«Ճիշտ է, զոհեր ենք տալիս, բայց վճռական ենք պայքարը շարունակելու հարցում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով հավաքված ամբոխին. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Շեշտելով, որ Թուրքիայից դեպի արևելք, Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը ջանադրաբար փորձում են պետական միավոր ստեղծել՝ Էրդողանը նշել է, որ դա անթույլատրելի է: Իր խոսքը հասցեագրվելով անկածության ձգտող քրդական ուժերին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է.
«Իմացեք, ովքեր էլ լինեն ձեր կողքին, ովքեր էլ լինեն ձեր թիկունքին, միևնույն է, թուրքական պետությունը իր զինուժով և բոլոր այլ հնարավորություններով թույլ չի տալու, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի: Մենք այս մասին ասել ենք թե Միացյալ Նահանգներում և թե այլ երկրներում»: