|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե բանակի գործողությունը, որն իրականացվել է ի պատասխան «Համաս»-ի գրոհների՝ «դեռ սկիզբն է»: Այդ մասին հայտնում է Times of Israel պարբերականը:
Նրա խոսքով, Իսրայելը միջազգային մեծ աջակցություն է ստանում։ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե ժամանակ կպահանջվի «Համաս»-ը ոչնչացնելու և հաղթանակի հասնելու համար, սակայն Իսրայելն «այս պատերազմը կավարտի ավելի ուժեղ, քան երբևէ»։
«Մենք երբեք չենք մոռանա և չենք ների մեր թշնամիների կատարած վայրագությունները, երբեք թույլ չենք տա, որ աշխարհը կամ որևէ մեկը մոռանա: Նման բան տասնամյակներ շարունակ չէր իրականացվել հրեա ժողովրդի դեմ: Մենք թշնամիներին աննախադեպ ուժով կպատասխանենք: Ընդգծեմ՝ սա դեռ սկիզբն է»,- ասել է Իսրայելի վարչապետը: