|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի պետնախարար Գուրգեն ներսիսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ այսօր մասնակցել է 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հողարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և Գիշեցիներին:
«Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները նրանց հարազատների ցանկությամբ ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:
Ա.Աբգարյանի, Գ.Բալայանի, Ս.Թորոսյանի և Ե.Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո»,-գրել է Ներսիսյանը։