|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԵԱՏՄ երկրները շարունակում են բանակցությունները նավթի և նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Ինչ վերաբերում է նավթի և նավթամթերքների միասնական շուկային, ապա այդ բանակցությունները շարունակվում են», - լրագրողներին հայտնել է Օվերչուկը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի ԵԱՏՄ բոլոր երկրները զարգանան և հնարավորություն ունենան օգտվել վառելիքի առավել շահավետ պայմաններից:
«Վառելիքը արտադրության ինքնարժեքի առանցքային բաղադրիչն է։ Մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները նման հնարավորություն ունենան։ Թեև, իհարկե, ամենաշահավետ մատակարարումները միշտ եղել են և կշարունակեն լինել Ռուսաստանից», - ընդգծել է Օվերչուկը։