|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արցախի գործադիր մարմնում քաղաքական խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ օրեր առաջ ԱՀ նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:
Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են հայտնում՝ Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարի՝ սեպտեմբերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում