|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 9-ին ընդառաջ՝ այսօր առավոտյան Ստեփանակերտի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ էին ընթանում: Այդ մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
Քաղաքային իշխանության նախաձեռնության իրականացմանը ներգրավված էին համայնքային ընկերությունների աշխատակիցներ, երիտասարդներ ու դպրոցականներ: Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ բարեկարգ տեսք են ստացել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի, ազգային ու Խորհրդային Միության հերոսների հուշարձանների շրջակա տարածքները:
Անհրաժեշտության դեպքում արձանները մաքրվել են, դրանց շրջակայքը՝ կանաչապատվել: