|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արաբկիր համանյքի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Արաբկիրի կրթական հաստատություններում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Դրանց հարակից տարածքները բարեկարգվել են ու կանաչապատվել: Լուծվել են նաև շենքային պայմանների հետ կապված կոմունալ նշանակության մասնակի խնդիրներ:
Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կրկին նախազգուշացրել եմ, որ դրամահավաքության արձանագրման դեպքում ներում չի լինի, և հետևանքները կլինեն չափազանց խիստ: Սեպտեմբերի մեկն անմոռանալի օր է և տոնական միջոցառումների ժամանակ ավելորդ ճոխությունների կարիք բնավ չկա: Այսօր անդրադարձել եմ աշխատանքային այլ բնագավառներին նույնպես և ըստ անհրաժեշտության տվել նոր հանձնարարականներ»: