|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։
Նա հավելել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։
Կոլոննան նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավանական է համարել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: