կարևոր
2665 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-04 12:34
Քաղաքական

Ուղիղ թուրքի երախը տանող էս ճանապարհից դուրս գալու միակ ուղին հայկական օրակարգով ազգային իշխանություններ ունենալն է․ Ալվինա Աղաբաբյան

Ուղիղ թուրքի երախը տանող էս ճանապարհից դուրս գալու միակ ուղին հայկական օրակարգով ազգային իշխանություններ ունենալն է․ Ալվինա Աղաբաբյան

Թուրքիան հայկական ինքնաթիռների համար փակեց իր օդային տարածքը պատճառ բռնելով «Նեմեսիս» վրիժառուներին նվիրված հուշարձանի բացումը Երևանում։

Որևէ երաշխիք չկա ու չի էլ կարող լինել, որ օդը բացելու դիմաց կատարված տեսնելով իր պահանջները, իսկ դրանք վստահաբար լինելու են, Թուրքիան հաջորդ իսկ օրը կրկին չի փակի իր օդային տարածքը՝ այս անգամ պատճառ բռնելով, օրինակ, մեր քրիստոնյա լինելը։

Անգամ բռնի հավատափոխ լինելու ու մահմեդական դառնալու պարագայում որևէ երաշխիք չկա ու չի կարող լինել, որ Թուրքիան ինչ-որ բան անելու կամ չանելու դիմաց չի պահանջի, ասենք, նվազեցնել Հայաստանում ծնելիությունը։ Եվ ի՞նչ, պիտի արգանդազուրկ դարձվեն հայ կանայք, իսկ տղամարդիկ ստերջացվե՞ն։

Թուրքիան (իր հետ և Ադրբեջանը) այնքանով է ազնիվ մեզ հետ, որ չի թաքցնում, որ

▪️ մեր թշնամին է,

▪️ նպատակը մեզ ու մեր պետությունը վերացնելն է,

▪️ մեզ հետ միշտ խոսել ու խոսելու է շանտաժի լեզվով,

▪️ շանտաժով ցանկացածը չստանալու դեպքում կոտորելու է։

Իսկ նպատակին հնարավորինս արագ և առանց դիմադրության հասնելու համար՝ իր սև գործն անում է "հայ ժողովրդի համար անընդունելի պարամետրերով" խաղաղություն քարոզողների ու «թուրքի խաղաղությունը» գլուխ բերողների ձեռքերով։

Ուղիղ թուրքի երախը տանող էս ճանապարհից դուրս գալու միակ ուղին հայկական օրակարգով ազգային իշխանություններ ունենալն է։

 

Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար