|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ:
Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Նշվում է, որ Լուկաս Ֆուրլասի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին եղել է Սյունիքի մարզում և դիտարկումներ իրականացրել Լաչինի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում: