կարևոր
3127 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-15 12:22
Քաղաքական

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան. Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան. Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան ինչո՞վ է հատկանշվում․ «Նոյյան Տապան»ին մեկնաբանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Մի քանի հանգամանք պետք է առանձնացնել այս այցի առիթով։

Նախ այն, որ ԵԱՀԿ նախագահը Երևան է գալիս Բաքու այցից հետո․ տարածաշրջանային այցերի պարագայում երկրների հաջորդականությունը որոշակի իմաստ ունի։ Բաքվի հետ հանգույցները քննարկելուց հետո Բույար Օսմանը գալիս է Երևան և ներկայացնում Բաքվի մոտեցումներն ու առաջնահերթությունները։

Երկրորդ՝ ԵԱՀԿ նախագահն ասում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի գործում․հավելում է որ ԵԱՀԿ ունի այլ գործիքակազմեր կայունություն եւ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։

Այս համատեքստում էլ քննարկվում է սահմանին Զինյալ ուժերը սահմանապահ ուժերով փոխարինելու առաջադրանքը։

Բույար Օսմանն հստակացրել է, որ ԵԱՀԿ-ը ներգրավված եղել է և շարունակելու է ներգրավված լինել, քանի որ սա է ԵԱՀԿ համանախագահության թեման՝ կենտրոնանալ ժողովրդի վրա, կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես՝ մարդասիրական թեմաներով։

Կարծում եմ մարդասիրական բովանդակությունն է շեշտվել, ըստ էության սակայն առաջադրանքը այլ գործիքակազմերով ներգրավված լինելն է։

Մեկ նրբություն էլ արժի նշել․ ԵԱՀԿ ձևաչափը լիազորված էր արցախյան հակամարտության միջնորդություն իրականացնելու․ հիմա ուղղությունը փոխվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությամբ։ Սա էլ պատճառ է, որ ԵԱՀԿ-ի նախագահը խոսում է նոր գործիքակազմերով ներգրավված լինելու առաջադրանքի մասին։