|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ Կիեւում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Քելիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի` ԼՂ հակամարտության հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին. տեղեկացնում է ԵԱՀԿ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Համանախագահները Կոժարային ներկայացրել են բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակը, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջին հանդիպումների արդյունքները:
Կարծիքներ են փոխանակվել հաջորդ շաբաթ ԵԱՀԿ գործող նախագահի` Հայաստան եւ Ադրբեջան այցի վերաբերյալ: Կոժարան հաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը իր ավանդն ունենալ ԵԱՀԿ ՄԽ ջանքերում` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: