|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամի» հիմնադիր, փորձագետ Փույա Հոսսեինին գրում է.
Իրանը Սիրիայում իր դեսպանին նշանակել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպան
Այս նշանակումը մեսիջ է Բաքվին, որ Հայաստանն էլ Սիրիայի պես կարևոր նշանակություն ունի Իրանի համար։ Նորանշանակ դեսպանի փորձը Սիրիայում կարևոր է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակում։
Իրանի արտաքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի բաժինը հայտարարել է.
«Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, այս երկրում իր արդյունավետ առաքելությունից հետո, կգործուղվվի Երևան` որպես Հայաստանում Իրանի դեսպան։ Սոբհանին ԻԻՀ փորձառու դիվանագետներից է»։
Ամիսներ առաջ էլ Իրանը իր հյուպատոսարանը բացեց Կապան քաղաքում։