|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչո՞ւ է պատերազմի թեժ պահին իր առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարին փոխել և ի՞նչ հիմնավորմամբ է հիմա նրան այլ պաշտոնում նշանակում։
Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Նա ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել էր վերջին պատերազմի ժամանակ: