|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ կնշանակվի գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության, գրում է թերթը, նրան ազատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին:
«Ժողովուրդ»-ը փորձել է ստացած տեղեկությունը ճշտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս թերթին վստահեցրել է. «Դեռևս նման հրամանագիր չկա, եթե նման բան լինի, մենք պետք է տարածենք: Իսկ մենք դեռևս այդպիսի բան չենք տարածել»:
Ամեն դեպքում, նշում է թերթի աղբյուրները վստահեցնում են, որ ԼՂՀ նախագահի կողմից այդ նշանակումը շուտով կարվի: