|
Փոխարժեքներ
01 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն՝ Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին:
«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների: Այսինքն՝ կարելի է ասել այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում»,-ասաց Աղաջանյանը՝ մանրամասներ չներկայացնելով հրապարակման ոչ ենթակա քննարկումներից:
Հայկական կողմն այսպիսով ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է մինչև տարեվերջ երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման մասին հարցի՝ նա ասաց. «Այո, կարծում եմ՝ չի կարելի բացառել»: