|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կահիրեի ոստիկանությունը հուլիսի 15-ին ստիպված արցունքաբեր գազ է կիրառել պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցներին ցրելու համար. հայտնում է France-Presse-ը:
Հուլիսի 15-ի երեկոյան Կահիրեում հազարավոր իսլամականներ են հավաքվել: Նրանք փակել են որոշ տրանսպորտային մայրուղիներ և փորձել մոտենալ նախագահական նստավայրին: Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 22 մարդ: