|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
ՀՅԴ ԳՄ անդամների և ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ այս շաբաթվա ընթացքում եղել ենք Երևանի վարչական շրջաններում և այցելել Սյունիքի, Արագածոտնի ու Արարատի մարզեր:
Այսօր Արարատի մարզում շրջել ենք Բարձրաշեն և Վարդաշեն գյուղերում, ապա մեր քաղաքացիների հետ կարևոր հավաք ունեցել Արտաշատ քաղաքում:
Անցնող շաբաթվա ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Երևանի՝ Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների ՀՅԴ գրասենյակներում, ընկերների հետ քննարկել կարևոր օրակարգային հարցեր:
Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը:
Մեծապես կարևորելով նմանատիպ հանդիպումները, մտադիր ենք դրանք այս փուլում դարձնել ավելի պարբերական:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ