կարևոր
2896 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 16:40
Քաղաքական

Թշնամու լկտիությունն այն աստիճանի է, որ ՀՀ-ի հանդեպ նկրտումները ներկայացվում է մեզ համար հնարավորություն․ Վարդան Ոսկանյան

Թշնամու լկտիությունն այն աստիճանի է, որ ՀՀ-ի հանդեպ նկրտումները ներկայացվում է մեզ համար հնարավորություն․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ենթակա պաշտոնյաները դեռ որոշ չափով փորձում են Հայաստանի Հանրապետության փաստացի նվաճման իրենց պիղծ նկրտումները քողարկել գոնե նվազագույն դիվանագիտական հռետորաբանությամբ, ապա նույն այդ վարչախմբի ուղղակի ցուցումով գործող քարոզչամեքենան նման «կաշկանդվածություն» չի դրսևորում։

Ըստ դրա՝ պաշտոնական Երևանի համար, Բաքվի բռնապետի կողմից թմբկահարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվում այդպես են «կոչում» Հայաստանը) թեման, իբր, հնարավորություն է «հարաբերությունների նոր էջ բացելու»:

Թշնամու լկտիությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի հանդեպ նկրտումները դեռ «ներկայացվում են», իբրև թե, հնարավորություն հենց մեզ համար»։