|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ բոլոր պետություններն իրավունք ունեն մասնակցել այնպիսի միջազգային ձևաչափերի, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Ռուսաստանը կողջունի Երևան-Թբիլիսի-Բաքու ձևաչափը, եթե այն նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիր Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքերով, եթե ձևաչափը թելադրվում է Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից, որոնք փորձում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա «դա այլ պատմություն է»։
Նա հիշեցրել է, որ վերոնշյալ պայմանավորվածությունները հանդիսանում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։