կարևոր
3835 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-06 11:35
Քաղաքական

Հայրենիքի մեջ բանտարկվել ենք, իսկ ում չեն կարողանում բանտարկել՝ արգելում են հայրենիք գալ․ Գոռ Սարգսյան

Վերջին 3 տարում դաշնակցական երիդասարդը այնտեղ էր, որտեղ պայքար կար, պատերազմի դաշտից մինջև երևանի փողոցներում ցույցեր, մինջև տարբեր երկրներում դեսպատների առջև բողոքի ցույցեր: Այս մասին ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողությանը իր ելույթում ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։

«Բնակնաբար հալածվել ենք թուրքերի ու Հայաստանում գործող ապազգային, թուրքական շահը հետապնդող իշխանություների կողմից, Հայրենիքի մեջ բանտարկվել ենք, իսկ ում չեն կարողանում բանտարկել՝ արգելում են հայրենիք գալ: Բայց այս ճնշումները  մեզ հետ չեն պահելու հանուն հայրենիքի համար գործելուց, այս Համագումարը դրա ապացույցն է, քանի որ բոլորը գիտեն, որ մեր օրակարգերը հանուն հայրենիքի են, միտված են այսօրվա իրավիճակից ելքեր գտնելուն, ու գործելու հանուն մեր ժողովրդի , հանուն Արցխի, հանուն Հայաստանի»,- ասաց նա:

Նրա խոսքով իրենցից ավագ սերունդը 90ականերին գործեց հանուն Արցախի, ապրեց և հարկ եղած դեպքում նաև զոհվեց հանուն Արցախի, ու Ազատագրեց Արցախը․

«Եթե այս համագումարն անցկացվեր երեք տարի առաջ, մեր շատ ընկերներ, ովքեր կյանքը նվիրեցին հայրենիքին կլինեին մեզ հետ: Ուստի մենք մեր ընկերների հանդեպ պարտք ունենք։ Պարտք ունենք նրանց գործը շարունակելու, ցույց տալու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ուրեմն մենք պետք է շարունակենք նրանց գործը և մեր առաջիկա գործունեության մեջ պետք է գործենք հանուն Արցխի տրամաբանությամբ, թե Հայաստանի մեջ թե սփյուռքում»,- ասաց նա։