Միասին կարող ենք
կարևոր
385 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 13:34
Քաղաքական

Ոչ մի ՔՊ-ական իր ընկերոջ մարմինը ռազմադաշտից քարշ չի տվել, իրենք խաղաղության գինը չգիտեն, իսկ մենք լավ գիտենք․ Գոռ Սարգսյան

«Սիրելի աջափնյակցիներ, ես Գոռն եմ, ապրում եմ 16 թաղամասում, ես 2018 թվականից դեմ եմ եղել այս իշխանություններին, դեմ եմ եղել նախ այն շարժմանը, որն իրականացրեցին, հակաղարաբաղյան շարժմանը։ Ես զգում էի, որ այս մարդիկ չարիք են մեր ժողովրդի համար, չարիք են Արցախի համար»,-Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանդիպմանն ասաաց պատգաամովության թեկնածու․ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը ։

․․․ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը: Հիշու՞մ եք, մուրճը ձեռքին, էլի փողոցներով շրջում էր և խոստանում խաղաղություն: Մեզ՝ ընդդիմադիր ուժերիս պիտակավորում էր, ասում էր՝ նրանք պատերազմ բերող են, ես խաղաղություն եմ բերում: Ի՞նչ եղավ այս ընթացքում, այս հինգ տարիների ընթացքում:  Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այն տարածքի վրա, որ այսօր քարտեզը ձեռքը սարքել են բուկլետ ևշրջում են, այ հենց այդ տարածքի վրա հարձակվեց, գրեթե Երևանի չափ տարածք գրավեց, որտեղ  շատ մեծ ամրաշինական աշխատանքներ են կատարել և բացարձակ միտք չունեն այդ տարածքներից դուրս գալու։

Ի՞նչ եղավ դրանից հետո․ Արցախը հայաթափվեց, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է,  որի օրոք Արցախում այսօր մեկ հայ չի ապրում, դա պատմական փաստ է, դրանից չի կարող փախնել Նիկոլ Փաշինյանը․․․ Ի՞նչ հետո տեղի ունեցավ, Կիրանցում դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ տարածքներ հանձնեց Ադրբեջանին։ Սիրելի ժողովուրդ, նման դելիմիտացիա և դեմարկացիա աշխարհում երբեք չի եղել, երբեք այդպիսի օրինակ չի եղել, որ թշնամի պետությունը, հակառակորդ պետությունը գրավի քո ինքնիշխան տարածքից, դրանից ամիսներ հետո մի քանի կիլոմետրեր այն կողմի վրա դելիմիտացիա տեղի ունենա և միակողմանի զիջում լինի, Կիրանցում Նիկոլ Փաշինյանը տարածքներ է հանձնել Ադրբեջանին։ Եվ հիմա եկել կրկին խաղաղություն է խոսք տալիս։

Ոչ մի ՔՊ-ական, սիրելի հայրենակիցներ, իր ընկերոջ նեխած դիակը ռազմադաշտից քարշ չի տվել, իրենք չգիտեն խաղաղության գինը, մենք գիտենք խաղաղության գինը, մենք գիտենք պատերազմի գինը, բայց մենք դրանով հանդերձ չենք վախեցնում մեր ժողովրդին ։ Մենք ասում ենք, որ բերելու ենք արժանապատիվ խաղաղություն՝ մեր բանակը հզորացնելով և ռազմավարական գործընկերներ, միջազգային գործընկերներ ունենալով, որոնք ապահովելու են խաղաղություն։ Դրա լավագույն օրինակը՝  90-ականները, պարոն նախագահն ինձանից վստահաբար ավելի լավ կասի, թե ինչ պայմաններում ուր ենք հասել․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։