կարևոր
2632 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 15:42
Աշխարհ

Շառլ Միշելն առաջիկա շաբաթները վճռորոշ է համարել Ուկրաինայի հակամարտության համար

Շառլ Միշելն առաջիկա շաբաթները վճռորոշ է համարել Ուկրաինայի հակամարտության համար

Առաջիկա երկու-երեք շաբաթները կորոշեն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այս կարծիքն Է հայտնել այսօր իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։ Այս մասին գրում է ТАСС-ը։  

«Հաջորդ երկու-երեք շաբաթները վճռորոշ են պատերազմի և խաղաղության համար: Այն, ինչ տեղի կունենա 2023 թ.-ին, և շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան», - ասել է Միշելը:

Այդ կապակցությամբ Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է շարունակել աջակցություն ցույց տալ և անհրաժեշտ օգնություն տրամադրել Կիևին:

Միևնույն ժամանակ Financial Times պարբերականին տված հարցազրույցում Միշելը նշել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ուկրաինային աջակցելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Նա ակնկալում է, որ Եվրամիության երկրների ղեկավարները «նոր թափ կհաղորդեն» Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվներից միջոցներ ուղղելու վերաբերյալ քննարկումներին։ Միշելի խոսքով՝ գոյություն ունի «մեծ քաղաքական շահագրգռվածություն առաջընթացի հասնելու և այդ հարցը լուծելու համար»։

«Դա պետք է արվի իրավական սկզբունքներին համապատասխան», - ընդգծել է քաղաքական գործիչը:

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ ԵՄ երկրները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի ակտիվներ և ռուսաստանցի գործարարների՝ մինչև 20 միլիարդ եվրոյի ակտիվներ: