Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.72 |
EUR | ⚊ | € 449.77 |
RUB | ⚊ | ₽ 4.5731 |
GBP | ⚊ | £ 515.33 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:
«Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել իր աշխատանքը և կտեղափոխի հարստացված ուրանի իր պաշարները, կամ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն: Վաղը ես հնարավորություն կունենամ քննարկել դա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարն Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայության պատասխանատվությունը լիովին բարդել է Թեհրանի վրա և կոչ է արել վերականգնել դրա նկատմամբ վերահսկողությունը: Նրա խոսքով՝ «համապատասխան ծրագիրն արդեն գոյություն ունի»:
«Անհապաղ անհրաժեշտ է վերականգնել միջուկային զենքի տարածման դեմ պայքարի հուսալի և ստուգման ենթակա համակարգը, սպառնալիքների և բալիստիկ հրթիռների տարածումը կասեցնելու հուսալի համակարգը», - հայտարարել է Մակրոնը՝ թվարկելով սպառնալիքների երկար ցանկը, որոնք, նրա խոսքով, «թուլացրել են ընդհանուր շրջանակները»։