27 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.29 |
GBP | ⚊ | 485.57 |
GEL | ⚊ | 145.08 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.08 |
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը: Փաուերը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի էջում կատարած գրառմամբ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը նկատել է՝ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։
«Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»-ընդգծել է Սամանթա Փաուերը: