|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից. այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
«Նրա գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ դրանից տուժում է տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը։ Բայրամովը Վարդանյանին տարածաշրջանի համար «օտար տարր» է անվանել։