կարևոր
3481 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 13:55
Արցախ

Ադրբեջանը հայտարարել է, որ «կապ չունի գազամատակարարման դադարեցման հետ»

Ադրբեջանը հայտարարել է, որ «կապ չունի գազամատակարարման դադարեցման հետ»

«Ազերիգազը» հայտարարել է, որ կապ չունի գազամատակարարման դադարեցման հետ և «նման տեղեկատվության իմաստը միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է»:

«Ըստ տարածված տեղեկատվության՝ այս անգամ իբր ադրբեջանական կողմը դադարեցրել է կապույտ վառելիքի մատակարարումը։ Սա, անկասկած, ծառայում է միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելուն և միջազգային հասարակական կարծիքին սխալ ուղղությամբ տանելուն։ «Ազերիգազը» նշում է, որ Ադրբեջանը կապ չունի նշված հարցի հետ։ Այսպես, գազամատակարարումն իրականացնում է Հայաստանը, և այդ տարածքները ինտեգրված չեն մեր երկրի գազամատակարարման համակարգին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առաջիկա օրերին համապատասխան տեխնիկական ախտորոշում կիրականացվի գազատարի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով անցնող հատվածում` նշելով, որ իբր եղանակային վատ պայմանների և լեռնային դիրքի պատճառով հնարավոր են խափանումներ: