կարևոր
2140 դիտում, 5 ամիս առաջ - 2022-12-13 17:42
Քաղաքական

Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ՝ Հայաստան չի լինելու․ Գոռ Սարգսյան

Այստեղ հավաքվել ենք մի քանի արձանագրումներ անելու ու հասկանալու նաև, թե ՄԱԿ-ը, երբ ստեղծվել և հռչակել է իրեն այդ առաքելության, գործում է Հայաստանում, թե՝ ոչ։ Այս մասին ՄԱԿ գրասենյակի դիմաց հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։

«Հասկացանք, Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ եղան, ՄԱԿ-ը ոչ մի արձագանք չարեց,  Եռաբլուրում զոհվածների ծնողներին ծեծելով Նիկոլի թիմը իջեցրեց, էլի ոչ մի արձագանք չարվեց։ Պատերազմ սանձազերծվեց, դպրոցներ ռմբակոծվեցին, խաղաղ բնակչություն ռմբակոծվեց, ֆոսֆորային զենք կիրառվեց, չթույլատրվող զենքեր կիրառվեցին և ՄԱԿ-ը կրկին ոչ մի արձանագրում չարեց։ Այսօր Արցախի 120․000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, հումանիտար աղետի առջև են կանգնած։ Հիմա ցանակնում ենք հասկանալ, ՄԱԿ-ը այսօր արձանագրումներ անելո՞ւ է և քայլեր ձեռնարկելո՞ւ է»,- ասաց նա։

ՀՅԴ-ականը հարց ուղղեց՝ դուք հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների, ցեղասպան քաղաքականության դեմ ինչ-որ բան անելո՞ւ եք, թե՝ Դուք նույն Ալիևի և Նիկոլ Փաշինյանի թիմից եք։

«Լուռ նայելու եք, թե ինչ քաղաքականություն է իրականացվում հայ ժողովրդի հանդեպ։ Ամեն դեպքում Ձեզ ուզում ենք ասել, որ այս արձանագրումները նախ Ձեզ են պետք՝ որպես այս արժեքները կրող կառույց, ձեզ են պետք հետագայի համար, ձեզ պատմության համար։ Ինչ մնում է մեզ՝ հայ ժողովրդին, մենք այս պայքարը շարունակելու ենք, և մենք երբեք թույլ չենք տա, որ Արցախը անցնի Ադրբեջանի կազմին։ Մենք թույլ չենք տա, որպեսզի Հայաստանի դրածո իշխանությունները Արցախը հանձնեն Ադրբեջանին։ Այո՛, այսօր ունենք մի իշխանություն, որ հայ ժողովրդի շահերը չի սպասարկում, և կան երկու պետություններ, որոնք բացեիբաց հայտարարում են, որ մեր ժողովուրդը իրենց թշնամին է, բայց այստեղի կառավարությունը ասում է, որ մենք թշնամիներ չունենք, մենք թուրքերի հետ բարեկամանալու ենք, այսինքն սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Մենք ասում ենք, որ Հայաստանը միշտ կանգնելու է Արցախի կողքին, սա էլ է անցնելու, այս դժվարություններնել ենք հաղթահարելու, հայ ժողովրդի վերջը չեն տեսնելու, բայց կա մի շատ կարևոր բան , որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ՝ Հայաստան չի լինելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։