կարևոր
646 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-09 14:08
Հասարակություն

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

ՆԳՆ-ն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ-ն նախօրեին ներկայացրել է հանրային քննարկման։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։

2021–ի հունվարի 1-ից մինչ 2026-ի օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիություն ստացել է 110․219 անձ, իսկ «099» ծածկագրով անձնագիր ստացել է 108․002 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։

«Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին», - ներկայացված է հիմնավորմանմ մեջ։