|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելը տեղեկացրել է Արևելյան Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությանը, որ այն պետք է դադարեցնի գործունեությունը 30 օրվա ընթացքում։ Դիվանագիտական առաքելությանը ժամանակավոր միացած աշխատակիցները ևս կզրկվեն իրենց հավատարմագրումից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի։
Բացի այդ, Իսրայելում ԱՄՆ-ի գլխավորած Գազայի հարցով համակարգման առաքելությանը մասնակցող բրիտանացի ներկայացուցիչները, ինչպես նաև Արևմտյան ափի Ռամալլաում գտնվող բրիտանացի դիվանագետները պետք է լքեն տարածքը 7 օրվա ընթացքում։
Իսրայելն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ (որոնք միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական) առևտուրն արգելելու մասին։