|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիտվայի Սեյմը որոշում է կայացրել հունիսի 1-ից հետ կանչել ՌԴ-ից դեսպանին եւ փակել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը հունիսի 7-ից: Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերը։
«2022 թվականի հունիսի 1-ից ազատել Ռուսաստանի Դաշնությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին․․․ Էյթվիդաս Բայարունասին պաշտոնից», - փաստաթղթի հատվածն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նախագիծը պատրաստել է Լիտվայի ԱԳՆ-ն։
«2022 թվականի հունիսի 7-ից փակել Սանկտ Պետերբուրգում Լիտվայի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը», – նշվում է մեկ այլ փաստաթղթում: