|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լատվիայի խորհրդարանը մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել, դրանով իրենց համերաշխությունը հայտնելով այն փոքր ժողովուրդներին, ովքեր 20-րդ դարում ողբերգություն են ապրել՝ ենթադրելով նաև Լատվիայից 1940-49 թթ. տեղահանությունը. հայտնում է Infoteka24.ru կայքը։
«Մեզ համար կարևոր է համերաշխություն հայտնել այլ փոքր ազգերին, ովքեր 20-րդ դարում ողբերգություն են ապրել, ինչպիսիք են մասսայական սպանությունները, վայրագությունները», - նշել է «Հանուն զարգացման - Այո» կուսակցության փոխնախագահ Դանիելս Պավլյուտոսը։
Սակայն, եթե Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ուներ ազգային-կրոնական դրդապատճառներ, ապա Լատվիայում տեղի ունեցած իրադարձությունները պայմանավորված էին դասակարգային պայքարով և չի կարելի նույն հարթության վրա դնել երկու իրադարձությունները։
Հիշեցնենք, որ մերձբալթյան երկրներից միայն Լիտվան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։