|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լեհաստանի Սեյմը Վլադիմիր Պուտինին հայտարարել է ռազմական հանցագործ։ Այս մասին ասվում է մարտի 23-ին Լեհաստանի խորհրդարանի ընդունած համապատասխան բանաձևում։
Այն դատապարտում է ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանական գործողությունները և այլն, որոնք իրականացվել են ռուսաստանցի զինվորականների կողմից, Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ, Ուկրաինայի տարածքում։
Սեյմը կոչ է անում աշխարհի մյուս երկրներին՝ աջակցել Արդարադատության միջազգային դատարանում և Միջազգային քրեական դատարանում դատավարություններ անցկացնելու նախաձեռնությանը, ինչպես նաև Պուտինին, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամներին և Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարներին պատասխանատվության ենթարկելուն: