կարևոր
2413 դիտում, 2 ամիս առաջ - 2022-12-01 19:51
Արցախ Քաղաքական

Լավրովի հայտարարությունը Փաշինյանի՝ Արցախի հարցում նշաձող իջեցնելու պատրաստակամության հետևանքն է. Մոսիյան

Լավրովի հայտարարությունը Փաշինյանի՝ Արցախի հարցում նշաձող իջեցնելու պատրաստակամության հետևանքն է. Մոսիյան

Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ իշխանություններն Արցախի կարգավիճակի հարցի փոխարեն բարձրացնում են Արցախի բնակչության իրավունքների հարցը, իսկ Ադրբեջանն ասում է, որ այդ իրավունքներն ինքն ապահովելու է, բավականին մտահոգիչ է։ Սա հենց Արցախի հարցում նշաձող իջեցնելու՝ Փաշինյանի հայտարարության ու պատրաստակամության հետևանքն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Արցախի բնակչություն կամ հայության իրավունքների հարցը չէ, որ պետք է բարձրացվի տարբեր հարթակներում, այլ Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախը պետական կայացած ինստիտուտներով, դե ֆակտո գոյություն ունեցող հանրապետություն է։ Իսկ այն, որ Արցախի կարգավիճակի հարցն առաջ չի տանում Փաշինյանը, երևի Ալիևին տված խոստման շրջանակում է»,-ասում է Մոսիյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը առաջնային է համարում Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունքը, բայց, միևնույն ժամանակ, կարևորում է նաև դրան հասնելու համար ընտրված ճանապարհը։

«Ի վերջո, ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն, թե, այսպես ասած, հարաբերությունների կարգավորման ո՞ր տարբերակն են ընտրում՝ ռուսակա՞ն, թե՞ արևմտյան։ Փաշինյանն ուզում է մի քանի դաշտում խաղալ, բայց դա շատ վտանգավոր է ու հենց այդ պատճառով է, որ այս վիճակում ենք այսօր։ ՀՀ իշխանությունների այդ քաղաքականության հետևանքով Հայաստանն ու Արցախն Արևմուտք- Ռուսաստանհակամարտության կիզակետ են դարձել։ Քանի Փաշինյանի վարչակարգը խելքը գլուխը չի հավաքել կամ չի հեռացվել, մարտահրավերները հետզհետե միայն ավելի են ահագնանալու»,-նշում է պատգամավորը։

Որպեսզի ստեղծված խառմաշփոթն ավելի չխորանա, Մոսիյանի դիտարկմամբ, ՀՀ-ն անհապաղ պետք է նորից ստանձնի Արցախի երաշխավորի դերը ու առաջ մղի բացառապես Արցախի կարգավիճակը հստակեցնելու պահանջը։

Աղբյուր` Փաստինֆո