27 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 410.74 |
GBP | ⚊ | 472.35 |
GEL | ⚊ | 145.21 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.71 |
Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարները պարտավորվել են օգնել Ուկրաինային՝ պատրաստվելու ձմռանը եւ վերականգնելու նրա էներգետիկ ենթակառուցվածքը։ Այս մասին նշվել է եվրոպական յոթ երկրների եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Կիեւում կայացած հանդիպման արդյունքներով։
«Մենք կշարունակենք համատեղ աշխատել քաղաքական եւ գործնական աջակցության ցուցաբերման ուղղությամբ՝ ապահովելու համար իր անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի կարողությունը»,- նշվել է փաստաթղթում։
«Ռուսաստանը պետք է դադարեցնի ագրեսիան եւ դուրս բերի զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից»,- ասել են ԱԳՆ-ների ղեկավարները։ Նրանք ընդգծել են, որ իրենց երկրները երբեք չեն ընդունի ուկրաինական տարածքների, ներառյալ Ղրիմի, անեքսիայի անօրինական փորձը, եւ հաստատել են Ղրիմի ապաօկուպացմանը հասնելուն ուղղված գործունեության համատեղ ջանքերը։