|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը համոզիչ չի համարում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները, թե նա խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվել է հանուն այն բանի, որ ՀՀԿ-ի համար շատ կարեւորվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարի կուսակցության նախընտրական շտաբը:
«Հայաստանում, որտեղ ընտրությունների ելքը ոչ թե քաղաքական ուժերի կատարած աշխատանքով է որոշվում, այլ հանցագործների կողմից մարդկանց ահաբեկելով եւ վստահված անձանց առեւանգելով, ընտրակեղծիքներ անելով, նման ընտրություններին ընդհանրապես շատ երկար պատրաստվել պետք էլ չէ: Կգան քվեարկությանն անմիջապես նախորդող երկու օրերը, ու իշխանությունները կհավաքեն հանցագործներին, մեկ-երկու հրահանգներ կտան եւ ընտրություններ կանեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը: