|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք պետք է ողջ աշխարհում միավորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության, մեր ժողովրդի դեմ նրանց գործած հանցանքների դեմ պայքարի ու պատասխանատվության համար, իր՝ Ավստրիա այցի շրջանակներում նախատեսված ծրագրի մասին տեղեկացրել է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Պետք է թույլ չտանք, որ նրանք թաքցնեն իրենց հանցավոր մտադրությունները և մոլորեցնեն աշխարհին. Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հրավերով առաջիկա շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում, կհանդիպեմ նաև հայ համայնքի առաջնորդների և երիտասարդության հետ:
Ներկայացնելու եմ Հայաստանում ադրբեջանական հանցավոր ներխուժումները, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց զինված տեղակայումների հետևանքները սահմանային բնակիչների խաթարված կյանքի փաստագրումները, Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը:
Այցի ընթացքում կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի վերջին ուսումնասիրությունները և,իհարկե, հիմնադրամի աշխատանքի ուղղությունները»,- գրել է Թաթոյանը: