կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-02 12:58
Քաղաքական

Արցախն ասում է` ես չե՛մ հանձնվում, դա նշանակում է, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և վերակերտելու է իր արժանապատիվ խաղաղությունը․ Սեյրան Օհանյան

Արցախն ասում է` ես չե՛մ հանձնվում, դա նշանակում է, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և վերակերտելու է իր արժանապատիվ խաղաղությունը․ Սեյրան Օհանյան

Այսօր Արցախը կրակը վերցրել է իր վրա:

Արցախն առաջնագիծ է, որտեղ հայը դարեր շարունակ մաքառել և այսօր էլ պայքարում է ոչ միայն իր լինելիության իրավունքը, հայկական պետականությունը պաշտպանելու համար, այլև կանգնեցնում պանթուրքական հորդայի ներխուժումը քրիստոնյա Եվրոպա։

Ես տեսել եմ արցախցու երկաթե կամքը, ուժը, նվիրումը Արցախյան առաջին պատերազմում ու հետագա տարիներին։ Եվ եթե այսօր Արցախն ասում է` ԵՍ ՉԵ՛Մ ՀԱՆՁՆՎՈՒՄ, դա նշանակում է, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և վերակերտելու է իր արժանապատիվ խաղաղությունն ու հաղթողի հեղինակությունը։

Իսկ այդ պայքարում, սիրելի՛ հայրենակից, միայն դու ես որոշելու քո փոխարեն` քաշվե՞լ մի կողմ, թե նոյեմբերի 5֊ին` ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ ու կանգնել Արցախի և Հայաստանի փրկության համար պայքարող բազմահազար նվիրյալների կողքին։

Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար