կարևոր
4249 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 22:53
Աշխարհ Քաղաքական

Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

Անկեղծ պետք է ասեմ՝ ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել. Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերին հաջողվել է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, Ռուսաստանի ղեկավարը բանակցությունները օգտակար է անվանել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր ընդհանուր կարծիքով, դա շատ օգտակար հանդիպում էր։ Այն, իմ կարծիքով, շատ լավ մթնոլորտ է ստեղծել որոշ սկզբունքային հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը», - ասել Է Պուտինը:

«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը։ Պետք է անկեղծ ասեմ, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված են եղել դուրս հանել՝ մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից։

Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար»,- RT-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահը։

Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը տեւել է ավելի քան երկու ժամ։ Պուտինը նաև առանձնազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երեք նստաշրջան։