|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։
Կոնստանտին Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, ով հետևողականորեն պաշտպանել է հայկական շահերը՝ անկախ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժից ու ղեկավարից, անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից։ Այս առումով կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թ. հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։
Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն իրենց այս որոշումը և կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կոնստանտին Զատուլինի մուտքի համար։
Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր